<Սպորտում չկան սահմանափակումներ> այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի 2021թ ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերից և Արցախից 26 մարզիկ-մարզուհիներ:

Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան: Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց անվասայլակի:

Ինչպես իրազեկեց < Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա> ՀԿ-ի նախագահ ԿԱՄՈ ԴԱՎԹՅԱՆՆ առաջնության մրցանակակիրներ դարձան՝

ՏՂԱՄԱՐԴԻԿ`

1. Գևորգ Բեգլարյան, Արտաշատ,

2. Տիգրան Պետրոսյան, Սպիտակ,

3. Արթուր Գալստյան , Երևան:

ԿԱՆԱՅՔ`

1. Մելինե Ղազարյան, Երևան,

2. Էլեն Սարգսյան, Երևան,

3. Անահիտ Վարդանյան , Երևան,

ԱՆՎԱՍԱԼՅԱԿԻՆ ՆՍՏԱԾ՝

1. Արման Սարգսյան, Գորիս,

2. Էրիկ Սարգսյան, Երևան,

3. Սողոմոն Ներսիսյան , Երևան:

Գլխավոր մրցավար՝ Ալեքսանդր Դիարյան

Մրցավարներ` Արշակ Հարությունյան ,Մեսրոպ Ղուկասյան:

 

Մրցաշարի անցկացումը ֆինանսավորեց ՀՀ Կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նկատենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ այս տարվա ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է՝ նախորդ տարվա շուրջ 29 միլիոն դրամի փոխարեն դառնալով շուրջ 104 միլիոն դրամ: Բացի դրանից՝ ավելացել է շահառուների թիվը, և այս տարի աջակցություն ստացող կազմակերպություններին միացել է նաև Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։

Պատրաստեց `ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆԸ:

751