SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով, հետագա նյութեր նախապատրաստելու ցուցումով, ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել Սեյրան Խալաթյանի դիմումը, ով հայտնել է, որ իր գործընկեր Բորիս Բաղմանյանը, իր ազգականների և ընկերների հետ, Երևանում գործող «Վենեցիա» ռեստորանային համալիրի տարածքում, իր նկատմամբ բռնություն է գործադրել, ապա տիրացել իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքին և ավտոմեքենային։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ս․Խալաթյանը «Սեյրան Խալաթյան» ՍՊԸ –ի տնօրենն է, իսկ Բ․Բաղմանյանը ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբայրն է։ Ըստ Ս․Խալաթյանի՝ իրեն պատճառվել է մոտ 37 մլն դրամի վնաս։ Դիմումի առթիվ՝ ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պետք է պարզվի նաև, արդյոք, Ս․Խալաթյանի հայտնածը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ։ 

2134