Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ և Երևան վերադարձվել հինգ գերի», – ասել է Մուրադովը լրագրողներին։

Ինչպես փոխանցում է Shantnews.am-ը, նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

Ավելի վաղ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք է վերադարձել 5 գերի։

09 Փետրվար, 2021 23:06
437
; ;