Այսօր գործադիր նիստում կքննարկվի  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը։ 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ագրո­պա­րենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

 

Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի  հուլիս ամսից, որի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխա­նիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:

 

Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների հետ քննարկումների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

 

Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կավելանան Ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների շրջանակն ու քանակները, կապահովվի Ծրագրի շրջանակներում նախկինում կնքված պայմանագրերի շրջանակներում 450.0 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների լիզինգի տրամադրումը, ինչպես նաև նաև կմեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։

11 Փետրվար, 2021 09:55
74
; ;