Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։ Փետրվարի 9-ի նիստում նրա պաշտպանը միջնորդել էր վերացնել այդ խափանման միջոցը ևս:

«Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 13.00-ին:

1lurer.am

158