«Գորիս-Կապան հատվածում 21 կիլոմետրն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված հատվածից դուրս` Ադրբեջանի տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել»,-այս մասին այսօր խորհրադարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, պատասխանելով Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի հետ կապված հարցին, թե իբր այդ առնչությամբ կա գրավոր համաձայնագիր:

«Դա այնպես չի, որ պետք է համաձայնագրերով լինի այս պահին: Դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է: Ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից այդ ճանապարհը չի փակվել»,- ասաց իմքայլական Հայկ Գևորգյանը:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Սյունիքում անհանգստացնող ոչինչ չկա, ասաց, որ կխաբի, եթե ասի, որ Սյունիում ոչ մի անհանգստացնող բան չկա: «Սյունեցիների մոտ ընդհանուր իհարկե կա։ Այդ մարդիկ, առնվազն 25-30 տարին էս վիճակը չի եղել և հիմա նման իրավիճակ է, բնականաբար այն, ինչ կատարվում է, իրենց մոտ կարող է անհանգստություն առաջացնել»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

738