SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ժամը 22։00-ին Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Վ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20։20-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք «Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրի մոտ կայանված իր Volkswagen մակնիշի ավոտմեքենայի դռան ապակին կոտրել են և սրահից գողացել պայուսակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ 

Տեղում Ռուզաննա Վ․-ն ոստիկաններին հայտնել է, որ գողացված պայուսակում եղել է խոշոր չափի գումար, անձնագիր, տարբեր բանկերի բանկային քարտեր։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռուզաննա Վ․-ն աշխատում է «Դոմինո Պրոդաքշն» ՍՊԸ տնօրեն, իսկ գողացվածն էլ կազմում է մոտ 1 միլիոն դրամ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

756