ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը գերազանց է գնահատել, նշելով, որ այն պահպանելու համար էլ արվում են պատվաստումները։

«Լսեք, դուք ինձնից ուղղակի պահանջում եք նախագահի հիվանդության պատմությունը։ Թու, թու, թու, գերազանց է առողջությունը»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում, հավելելով, որ «պատվաստումներն էլ արվում են հենց դրա համար, որ պահպանվի գերազանց առողջությունը։ Սա ամենն է, ինչ կարող եմ ասել, ես նրա բուժող բժիշկը չեմ»։

998