«Լեռնային Արցախն» ունի 4 նոր ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմին են միացել ղազախական «Ակաս» ՖԱ-ի սաներ Իսմաիլջան Իսմանովը, Դամիր Ժակատայը, Ամիր Դիկհանբաևը, Վյաչեսլավ Դեմիդենկոն:

Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածից առաջ արցախյան թիմը վաստակած 13 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է:

309