Հունիսին նշանակված Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի  համաշխարհային ընտրական մրցաշարը  կորոնավիրուսի  պատճառով հավանաբար կչեղարկվի:

 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Փոխարենը  օլիմպիական ուղեգիր կշնորհեն դասակարգման աղյուսակում բարձր գործակիցներ ունեցող մարզիկներին:

 

Պատճառը  դեռևս անցյալ տարի Լոնդոնում  անավարտ մնացած  եվրոպական  ընտրական մրցաշարի երկրորդ հետաձգումն է, որը  ապրիլի փոխարեն  կանցկացվի  հունիսին:

 

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 

16 Փետրվար, 2021 14:55
65
; ;