«Բալասան» ծրագրի մասնակիցները այցելել են վիրավորում ստացած զինվորներին

Օրերս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն այցելել են Հայաստանի «Կարմիր խաչ» ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն, որտեղ բուժում են ստանում 2020 թ. արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը և բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանը: Այցի ընթացքում Մ. Գրիգորյանը կարդացել է Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծություններից, իսկ Էդուարդ Զորիկյանի կատարմամբ հնչել են իր հեղինակային երգերը: Արվեստագետները պատմել են նաև դրվագներ իրենց ստեղծագործական կյանքից:
Հիշեցնենք, որ «Բալասան» խորագրով գրադարանի հեղինակային ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ապաքինող մշակույթ» ծրագրի շրջանակում:
17 Փետրվար, 2021 15:44
490
ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը շարունակում է գործել
10 Հունվար, 2025 14:14
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
26 Հունիս, 2024 20:54
Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023-ի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը
31 Հոկտեմբեր, 2023 22:08
Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման համար զինում ենք շահառուներին անհրաժեշտ գիտելիքներով․ Աննա Հակոբյան
26 Փետրվար, 2025 18:33
ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցների հետ
01 Սեպտեմբեր, 2021 18:35