ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում, համատեղության կարգով նաև ՀՀ-ում հավատարմագրված Կատարի Պետության դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին։

Կատարի Պետության դեսպանը ՀՀ դեսպանին հանձնեց Կատարի Պետության Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի գրությունը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Զրուցակիցները քննարկեցին 2021թ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։

 

17 Փետրվար, 2021 11:46
83
; ;