Տեղի Daily Post թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ օդանավում գտնվողները զոհվել են:

 

Աբուջայում կործանվել է Նիգերիայի ռազմական ավիացիայի King Air 350 ինքնաթիռը: Տեղեկությունը Twitter-ի իր էջում գրել է Նիգերիայի ավիացիայի նախարար Հադի Սիրիկան:

 

«King Air 350 ռազմական ավիացիայի ինքնաթիռը կործանվել է Աբուջայի թռիչքուղուց ոչ հեռու ՝ Միննայի ճանապարհին։ Ինքնաթիռը կործանվել է շարժիչի խափանման մասին հաղորդագրություններից հետո։ Կարծես զոհեր ունենք, բայց պետք է հանգստություն պահպանենք և սպասենք հետաքննության արդյունքներին»,–ասել է նախարարը։

 

Տեղի Daily Post թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ օդանավում գտնվողները զոհվել են:

 

Նշենք, որ նման ինքնաթիռների տարողունակությունը 9 ուղևոր է (հնարավոր է ՝ խցիկում մինչև 11 նստատեղեր լինեն ՝ կախված տվյալ երկրի ավիացիոն կանոններից):



Աղբյուր՝ armeniasputnik.am



 

21 Փետրվար, 2021 20:43
139
; ;