Բնակության վայր վերադարձող արցախցիների անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները` նրանց ուղեկցելով դեպի ԼՂ։

 

 2020-ի նոյեմբերի 14-ից հետո ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 700 տեղաբնակ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` ամփոփելով փետրվարի 21-ին ռուս խաղաղապահների արած աշխատանքները։

Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է բնակիչների անվտանգ վերադարձը, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 15 տուն-շինություն, հայտնաբերվել է 43 պայթյունավտանգ առարկա:


Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 1440 տուն-շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ. հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ նյութ:

Աղբյուր՝ armeniasputnik.am

21 Փետրվար, 2021 22:32
306
; ;