Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության խրամատում զոհվածներին.

Հայաստանի Հանրապետության նախագահի և Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով ինը արմավիրցի զինծառայողներ արժանացել են պետական պարգևների (հետմահու):

Խաչիկ Լևոնի Ավետիսյան - Մարտական ծառայության մեդալ

Շալիկո Վոլոդյայի Գևորգյան - Մարտական ծառայության մեդալ

Ակսեն Սերյոժայի Հարությունյան - Մարտական ծառայության մեդալ

Գուրգեն Գևորգի Մահտեսյան - Աիրության մեդալ

Գերասիմ Վարդանի Ահարոնյան - Մարտական ծառայության մեդալ

Ազիզ Սամվելի Աղաջանյան - Մարտական ծառայության մեդալ

Գրիգոր Վահրամի Ստեփանյան -Մարտական ծառայության մեդալ

Կարեն Խաչիկի Հայրապետյան - Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ

Արթուր Միսակի Խաչատրյան - Մարտական ծառայության մեդալ

Արմավիրի զինկոմի տեղակալ փոխգնդապետ Սարգսյանի հետ զոհված զինծառայողների ծնողներին հանձնեցինք արմավիրցի հերոսների մեդալները:

Առաջիկայում արմավիրցի այլ զինծառայողներ ևս կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով»:

 

592