Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է հայկական գրանցմամբ ու համարանիշով ինքնաթիռի հնարավոր առեւանգման մասին տարածվող լուրերին: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը.

«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

Նշենք, որ Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հայկական գրանցմամբ ու համարանիշով ինքնաթիռի հնարավոր առեւանգման մասին:

 

23 Փետրվար, 2021 14:29
1712
; ;