
Ընկերությունները չպետք է շահագործեն բնիկ ամերիկյան անունները, գծանկարները և տոտեմ կենդանիների անվանումները իրենց արտադրանքի համար, այդպես է մտածում Չակ Հոսկին ավագը:
Հնդկաստանի ժողովրդի առաջնորդ չերոկի Չակ Հոսկին ավագը պահանջել է Jeep ավտոարտադրողից դադարեցնել օգտագործել Cherokee-ն՝ որպես մեքենայի անվանում։
«Ես կարծում եմ՝ մեր երկիրը գտնվում է այն տարիքում, երբ ընկերությունները պետք է դադարեցնեն օգտագործել բնիկ ամերիկյան անունները, գծանկարները և տոտեմ կենդանիների անվանումները իրենց ապրանքների համար։ Մեզ պատիվ չի բերում, երբ մեր անվանումը փակցված է մեքենայի թափքին»,- հայտարարել է Հոսկինը։
Չերոկին չի գնա որևէ համաձայնության, որի արդյունքում Jeep-ը կարող է հետագայում օգտագործել նրանց անունը։
«Դա մեզ համար ամենաթանկ բանն է, դա մեր ինքնության մի մասնիկն է»,- շեշտել է Հոսկինը։
Հիշեցնենք, որ Jeep Cherokee մարկայի ավտոմեքենաները թողարկվել են 1974-ից մինչև 2001 թվականները, իսկ Jeep Grand Cherokee-ն՝ 1993 թվականից։
2013 թվականին Jeep-ը նորից թողարկել է ավտոմեքենա Cherokee անվանումով։
Աղբյուր՝ CNN
Թագուհի Մանուկյան