Սիրելի՛ արցախցիներ, պատերազմից հետո Արցախում առկա սոցիալական, առողջապահական, կրթական կարիքներն առավել ստույգ գնահատելու, առարկայական խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը միտված նպատակային քայլեր ձեռնարկելու նպատակով նախաձեռնել ենք իրականացնել կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում մեր հարցազրուցավարները կայցելեն ձեր բնակարաններ՝ իրականացնելով համապատասխան հարցումներ և յուրաքանչյուրից տեղեկանալով այն խնդիրների մասին, որոնց լուծումն առաջնահերթ է տվյալ անհատի ընտանիքում:

ԱՀ աշխատանքի և սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից նաեւ հայտնում են. «Մեր աշխատակիցները կունենան անվանաքարտեր, որոնց վրա գրված կլինեն վերջիններիս տվյալներն ու հետադարձ կապի միջոցը՝ հնարավորություն տալով հավաստիանալու, որ մասնակցում եք մեր կողմից իրականացվող ծրագրին:

 

 

Հարցումը կիրականացվի Արցախի բոլոր բնակավայրերի բնակիչների շրջանում՝ թույլ տալով երևան հանելու նաև այն խնդիրները, որոնք պայմանավորված են նաև կեցության համապատասխան վայրի առանձնահատկություններով:

Տեղեկացնում ենք նաև, որ ձեր անձնական տվյալները կմնան գաղտնի, իսկ այն խնդիրները, որոնք կբացահայտվեն հարցման արդյունքում, կօգնեն առաջիկայում մշակել Արցախի ազգաբնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծմանը միտված կոնկրետ ծրագրեր:

Ակնկալում ենք յուրաքանչյուրիդ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով կյանքի կոչելու Արցախն ու արցախցիներին սոցիալապես անխոցելի դարձնելու հերթական ծրագիրը»:

 

266