Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ այժմ Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը: Նա զգուշացրել է, որ եթե երկրում սկսվի տարածվել կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված «հարավաֆրիկյան» տարբերակը, ապա գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել:

 

«Մենք չենք կարող մեր աչքերը փակել այն փաստի վրա, որ գործ ունենք երրորդ ալիքի հետ»,– ասել է Մերկելը ՔԴՄ խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպմանը, հայտնում է RTL-ը:

 

Աղբյուր՝ 1in.am

24 Փետրվար, 2021 10:23
141
; ;