Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրվա նկարի մասին.

Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռքբերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ:

Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում:

2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր: Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը:

«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել արվեստի ու մշակույթի մի շարք հայտնի գործիչներ:

Հ.Գ. միջոցառումների ավարտից հետո նկարում երեւացող տաղավարը, բնականաբար, կապամոնտաժվի, եւ երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»:

 

 

590