Երթն ավարտվեց. Փաշինյանը ավտոշարասյունով հեռացավ

Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթն ավարտվեց Գարեգին Նժդեհի փողոցում: Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ Արմեն Սարգսյանը պետք է պաշտոնից ազատի Օնիկ Գասպարյանին, կամ վերջինս պետք է դիմում գրի ու հեռանա:
Նա ասաց, որ ակցիաները դադարեցնում են՝ առաջարկելով, որ ընդդիմադիրները նույնպես դադարեցնեն դրանք։
«Քաղաքական ուժերին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Որոշումները կայացվելու են ժողովրդի կարծիքը հաշվի առնելով»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ ինքը կգնա կառավարություն, մի քանի նիստեր, խորհրդակցություններ կանեն ու որոշումներ կկայացնեն:
«Մեր կարգախոսը հետևյալն է՝ «Վերջ թավիշին»,– ասաց Փաշինյանը:
Իր ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը նստեց ավտոմեքենան ու ավտոշարասյունով հեռացավ:
Աղբյուր՝ news.am
25 Փետրվար, 2021 23:07
675
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 10 տուժած․լուսանկարներ
13 Սեպտեմբեր, 2025 23:58
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
13 Սեպտեմբեր, 2025 23:02
Համացանցի հիթ դարձած՝ Արամեի և D'Litte-ի կատարմամբ «Նամակ իմ աղջկան» երգի ամբողջական տարբերակի պրեմիերան. տեսանյութ
13 Սեպտեմբեր, 2025 22:15