
Ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքի իր էջում գրել է:
«Քիչ առաջ տուն վերադառնալիս մետրոյի Բաղրամյան կայարանի կանգառի մոտ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ ՓՐԿԻՉՆԵՐ, հրմշտելով և ինձ վրա թքելով գողացան եռագույնս... տեղում ներկա տասնյակ ոստիկանները ԻՆՁ հրելով վայր գցելով և արդեն պառկած հեռացրին դեպքի վայրից, փոխադրեցին այգու խորքը ... և հեռացան... Այնուհետ մի քանի ՓՐԿԻՉՆԵՐ մոտեցան հայհոյելով հափշտակեցին այն հեռախոսը, որով իրենց նկարում էի...
Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում ձեր վերլուծություններով՝ թե ով ինչ պիտի աներ, և ինչ պիտի անի... Հանկարծ չերևաք մեղմ ասած ագրեսիվ մասսայի մոտակայքում, դե իրենց ձեզ չի հետաքրքրում ձեր ինտելեկտուալ կարծիքը, իրենք ուրիշ սորտի անձիք են...
ՀԳ - Ինչպես կարող եք ենթադրել մինչ իրենց հարձակումը, իրենց բոլոր հայհոյանքներին ես չեմ արձագանքել բացարձակապես...
ՀԳ2 - ՓՐԿԻՉՆԵՐը հաջողեցրին լրացուցիչ ֆինանս ապահովել՝ իրենց այսօրվա մասնակցության համար...»: