Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունի. էկոնոմիկայի նախարարն այցելել է ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ:
«Այստեղ ենք՝ հասկանալու, մտքեր փոխանակելու, թե ինչպես կարող ենք համագործակցել, և ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ինչպես կարող ենք համատեղել մեր ջանքերը` երկրի տնտեսությունը արագ վերականգնելու և հզորացնելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես անկախ պետություն, ապա չենք կարող չունենալ հզոր տնտեսություն, իսկ դա առանց ուժեղ գիտելիքի չի կարող լինել: Գիտելիքահեն տնտեսությունն ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է»,- նշել է նախարարը։
Վ․Քերոբյանը համոզմունք է հայտնել, որ գիտական հանրություն-նախարարություն կապը կխորանա և համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ստանալ առավելագույն արդյունքներ։
26 Փետրվար, 2021 14:39
984
ՏեՍիլ. Լորի փոքրիկ տնտեսությունից հստակ քայլերով դեպի միջազգային շուկա. տեսանյութ
28 Օգոստոս, 2025 17:28
2025-ի հունվար-հուլիսին ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7 տոկոսով
25 Օգոստոս, 2025 12:42
ՀԷՑ-ի էլեկտրատնտեսությունը տեխնիկապես բավականին վատթար վիճակում է. հայտարարություն
25 Հուլիս, 2025 19:55