Ռուսաստանի Դաշնությունում բնակվող քաղաքագետ Սարգիս Ասատրյանը Youtube-յան իր ալիքում փետրվարի 25-ին տեղադրել է տեսանյութ, որում հակիրճ մենկաբանել է այս օրերին Հայաստանում կատարվող գործողությունների իրական նպատակները։

«Հիմա Հայաստանում զինվորականների ձեռքերով նախկին իշխանությունների կոռուպցիոն-օլիգարխիկ էլիտայի ներկայացուցիչները փորձում են պետական ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանի գործող իշխանության դեմ։ Նրանք (նախկին իշխանությունները) կուրծք են ծեծում և իրենց անվանում են Ռուսաստանի լավագույն ընկերներ, բայց դրա հետ միասին սպասարկում են երրորդ երկրների աշխարհաքաղաքական շահերը, որոնք դեմ են կոնկրետ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածություններին»,- ասել է Ասատրյանը։

Քաղաքագետի խոսքով` նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, հսկայական զոհերի գնով, տարածաշրջանում վերջապես խաղաղություն հաստատվեց ։ 

«Ով էլ ինչ ասի, լինի հայկական, թե ադրբեջանական կողմը, պետք է արձանագրել, որ խաղաղությունն այսօր գործում է տարածաշրջանում ՝ ղարաբաղյան տարածաշրջանում, կովկասյան տարածաշրջանում ՝ Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ եռակողմ հայտարարության շնորհիվ։ Ռուսաստանի, այսպես կոչված «բարեկամները» Հայաստանի նախկին իշխանություններն են, այժմ նրանք կամա թե ակամա կատարում են երրորդ ուժերի պատվերը, նախագահ Արմեն Սարգսյանը, որը նույնպես ծառայում է այդ ուժերին, այսօր զինվորականների ձեռքերով փորձում են ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում, որպեսզի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները դադարեն գործել, և տարածաշրջանում կրկին քաոս տիրի ու կրկին օլիգարխիկ համակարգի կլանները կարողանան հսկայական գումարներ վաստակել, ինչպես նրանք անում էին 20 տարվա ընթացքում։ Բայց Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դարձյալ իր հետ է»,- ասել է քաղաքագետը։

Ասատրյանի խոսքով այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է բոլոր մեղավորների հանդեպ օրենքի տառին համապատասխան քրեական հետապնդում սկսի:

422