Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղն էր, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է։ 



 



 

1834