Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։
Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնեց առաջատարի դերը և վստահորեն պահպանեց այն մինչև մրցաշարի ավարտը։ Գաբուզյանը 34 կետով բարելավեց անհատական վարկանիշը և դարձավ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանեցին Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ՝ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին հասավ բրոնզե պարգևը:
01 Մարտ, 2021 15:22
585
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
29 Սեպտեմբեր, 2026 21:12
Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում
28 Օգոստոս, 2026 12:37
Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
17 Օգոստոս, 2026 20:45
ԵԱ. Գաբրիել Սարգսյանը հաղթեց, Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց
02 Սեպտեմբեր, 2021 15:44