Ռուսաստանում պատգամավորի տղան վրաերթի է ենթարկել դատախազին և իր կնոջը՝ տղան եղել է կիսամերկ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում «Եդինայա Ռոսիա»-ի տեղի պատգամավորի որդին երկու մարդու վրաերթի է ենթարկել, որոնք անցնելիս են եղել հետիոտնային անցումով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է «Տոյոտա Կամրի»-ի վարորդը վրաերթի ենթարկել երկու մարդու, որոնք զրուցելով զբոսնում են քաղաքում։ Baza տելեգրամյան ալիքը հայտնում է, որ տուժածները զինդատախազն ու նրա կինն են։ Երկուսն էլ ծանր վնասվածքներ եւ կոտրվածքներ ունեն։
Վարորդը եղել է տարօրինակ վիճակում. նա ղեկին նստած է եղել գրեթե առանց հագուստի եւ իրեն ոչ ադեկվատ է պահել ոստիկանների հետ՝ փորձել է կռվել, սակայն ձերբակալվել է։ Վարորդը բուժզննումից հրաժարվել է։
Վթարի մեղավորի ինքնությունը պարզվել է, նա ոմն Արտյոմ Լեւանովն է՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության աստրախանցի պատգամավորի որդին։
01 Մարտ, 2021 15:51
1648
Ռուսական ընկերություններն արդեն բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ․ Նովակ
13 Հոկտեմբեր, 2026 10:27
Չեմ հավատում, որ Ռուսաստանը և Չինաստանը օգնում են Իրանին․ Թրամփ
13 Հոկտեմբեր, 2026 10:17
Մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը
09 Հոկտեմբեր, 2026 14:16