Բուչեկը ադրբեջանական զինվորների ու վարձկանների՝ գերիների ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կատարված դաժանությունների վերաբերյալ գրքի հեղինակն է։

Լեհ իրավաբան Թոմաշ Լեխ Բուչեկը պատրաստ է իրեն փոխանակել Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ։ Այդպիսի առաջարկով Բուչեկը հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված բաց նամակում։

«Հարգելի պարոն նախագահ։ Հանուն ճշմարտության ու հումանիզմի՝ ես առաջարկում եմ ինձ փոխանակել հայ գերիների հետ, որոնք Ադրբեջանում ենթարկվում են դաժան վերաբերմունքի ու ստորացման, նրանց անհապաղ ազատ արձակման դիմաց։ Ավելի քան 300 մարդ գերության մեջ է, ու ընտանիքներն անհամբեր սպասում են նրանց վերադարձին։ Մարդը չի փնտրում ճշմարտությունը, ճշմարտությունը պետք է գտնի մարդուն»,-նշված է նամակում, որի պատճենը Բուչեկը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք՝ Բուչեկը «Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ–2020» գրքի հեղինակն է։ Այն ստեղծվել է ադրբեջանական զինվորների ու վարձկանների՝ գերիների ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կատարված դաժանությունների վերաբերյալ տեսանյութերի ու այլ տվյալների հիման վրա։

Բուչեկն Ադրբեջանից 50 հազար դոլարի առաջարկ է ստացել՝ գիրքը չտպագրելու դիմաց։ Սական Բուչեկը հրապարակել է այդ առաջարկ-նամակի լուսանկարն ու իր պատասխանը. «Ազատեք հայ ռազմագերիներին»։



Աղբյուր՝ armeniasputnik.am


 

01 Մարտ, 2021 15:36
2432
; ;