«Հայաստանի Հանրապետությունը պետք է խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքով գնա, շղթայված ոչ մի րոպե չպետք է կանգնած մնա»,- այս մասին այսօր հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը:

«2000 թվականին ՀՀ տնտեսության մեջ եղել է 105 միլիարդ դրամ: Այդ ժամանակ ավանդները եղել են 128 միլիարդ դրամ, որից 25 միլիարդը գնացել է պետական կարճաժամկետ պարտատոմսերի փակմանը: 2010 թվականին եղել է 949  միլիարդ դրամ, 2020 թվականի դեկտեմբերը փակվել է 4 տրիլիոն 182 միլիարդով»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ նաև անցյալ տարի վերցված արտաքին պարտքին. «Այդ պարտքերը շատ հաճելի բան են: Եթե պարտք չես վերցնում, չես ներարկում տնտեսությանը, տնտեսությունը ապագայում զարգացում չի ունենում»,- ասաց Սուքիասյանը՝ պարզաբանելով, որ եթե չներարկվեր համավարակի ընթացքում, չէինք կարող արտահանման երկնիշ գյուղատնտեսական աճ ունենալ: «Հայաստանը 2020 թվականին 860 միլիոն դոլարի սարքավորում է ներկրել: Սա շատ լուրջ ցուցիչ է: Ավելի լավ բան ասեմ: ՀՀ վարկային պորտֆելի կառուցվածքը ամբողջական փոխվել է: Քսան տարի շարունակ ապառիկը եղել է առաջին տեղում, հիմա ապառիկը իջել է 1,5 տոկոս»:

:

01 Մարտ, 2021 18:54
551
; ;