Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 20:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 31-ամյա  Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի  1-03 շտապօգնություն եւ օգնել է բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

2407