Խորհրդարանը քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:

Պատգամավորի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ են կատարվել. սեպտեմբերի վերջին շաբաթը տեղափոխվել է հոկտեմբերի առաջին կիրակի:

«Եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին նշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր Հայաստանում: Հոկտեմբերի առաջին կիրակին, կարծում եմ, լավ ժամանակ է՝ նշելու որպես Ազգային փոքրամասնությունների օր:

Ինչո՞ւ փոխեցինք՝ սեպտեմբերի վերջին շաբաթից տեղափոխեցինք հոկտեմբերի առաջին կիրակի, որովհետև ամեն 7 տարին մեկ հնարավոր է, որ սեպտեմբերի 27-ի հետ համընկներ, և իհարկե ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, չեն կարող սեպտեմբերի 27-ը նշել որպես տոն, մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»,- նշեց Բաքոյանը:

1lurer.am

02 Մարտ, 2021 11:51
81
; ;