Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է «Մի՛ գուշակիր, եղի՛ր տեղեկացված կարգավիճակիդ մասին». հանրային միջոցառման մասին․

«Մարտի 3-ին, ժամը 13:00-19:00 Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի կողքի կայանատեղիում («Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց) կկազմակերպվի հեպտատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի անվճար, անանուն և արագ հետազոտություն:

Միջոցառումը ներառում է նաև ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկատվության տրամադրում: Հետազոտությունը կկատարվի հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լաբորատոր մասնագետի կողմից, որը կուղեկցվի նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

 

407