ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։

 

«Հարգելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։

Զանգահարեք 114 կարճ համարին, եթե ունեք սոցիալական ոլորտի վերաբերյալ հարցերի պարզաբանման կարիք՝

  • Սոցիալական աջակցության գործող ծրագրեր
  • Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր
  • Կենսաթոշակներին, նպաստներին առնչվող հարցեր
  • Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առնչվող հարցեր
  • Աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր։

Զանգերի կենտրոնն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9։00-21:00-ը»,- ասված է հայտարարության մեջ:

778