2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնական կայքում հրապարակվել էր «Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների» վերտառությամբ լրատվական նյութը, որում արտահայտված պահանջը սահմանում է լրագրողական աշխատանքի սահմանափակումներ։ Այս մասին նշված է ՀՔԱՎ տարածած հաղորդագրությունում

 

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ պայմանավորված անվտանգության նկատառումներով և ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացմամբ՝ տվյալ վայրերում լուսաբանման նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

 

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ ԱԱԾ՝ հաղորդագրության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։

 

Մասնավորապես` մենք հրավիրել ենք ԱԱԾ ուշադրությունը՝ պահանջի հիմքում ընկած իրավական հիմնավորումների վրա՝ փորձելով պարզել, թե ինչքանով է օրինական և իրավաչափ նման պահանջը։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

634