Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան
Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:
«Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդերլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասել է Սխերմերսը:
Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությանը երկարաժամկետ լուծում կգտնվի:
08 Մարտ, 2021 22:00
982
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին
08 Հունիս, 2026 20:02
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները
30 Մարտ, 2026 20:52
Նիդերլանդների ԱԳՆ պատվիրակությունը այցելել է ՀԵՄԱ-ի Իջևանի գրասենյակ
13 Նոյեմբեր, 2025 15:41