ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր հեռահար հանդիպում ունեցա Հայաստում Իսլանդիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) պրն. Արնի Սիգուրդսոնի հետ: Դեսպանին փոխանցեցի մեր երախտագիտությունը՝ պատերազմի օրերին Իսլանդիայի ժողովրդի բարեկամական վերաբերմունքի և ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։ Մասնավորապես՝ պատերազմի օրերին բժիշկների՝ մարդասիրական առաքելությամբ Հայաստան այցելելու և Իսլանդիայում արտադրվող մաշկային տրանսպլանտների ձեռքբերմանն աջակցելու, պրոթեզավորման նախագծի շուրջ իսլանդական ընկերությունների համագործակցության, ադրբեջանական հանցագործությունների մասին իսլանդական մամուլի կողմից պարբերաբար լուսաբանման, ինչպես նաև Իսլանդիայի պառլամենտի անդամ Բիրգիր Թորանինսոնի՝ Արցախ այցի համար։ Դեսպանի հետ քննարկեցինք նաև Հայաստան-Իսլանդիա տնտեսական, քաղաքական և կրթամշակութային հարաբերությունների հետագա հեռանկարները»:

 

10 Մարտ, 2021 13:29
74
; ;