ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աշխատակից Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է խորհուրդներ, որոնք կարող են օգնել մարդկանց, ում թոքերին միացված է եղել ներշնչափողային խողովակ և հնարավոր է՝ որոշակի դժվարություն զգաք սնունդ կամ հեղուկ կուլ տալիս:

Նրա փոխանցմամբ, կարող են օգտակար լինել հետեւյալ գործողությունները՝

• Մեջքը ուղիղ պահեք սնվելու կամ խմելու ժամանակ: Չի կարելի պառկած սնվել կամ խմել:

• Պահպանեք ուղիղ (նստած, կանգնած կամ քայլելու ժամանակ) դիրքը սնվելուց առնվազն 30 րոպե հետո: Մեջքը մի կորացրեք։

• Փորձեք տարբեր (հեղուկ կամ թանձր) խտության սնունդ՝ պարզելու, թե որ սննդամթերքն է ավելի հեշտ կուլ տալ:

• Մի՛ շտապեք ուտելիս:

• Կուլ տվեք նախքան հաջորդ բաժին սնունդը կամ հաջորդ կումն ընդունելը:

• Օրվա ընթացքում սնվեք փոքր չափաբաժիններով, եթե հոգնում եք ամբողջական (առաջին, երկրորդ եւ այլն) կերակրի բաժիններն ուտելիս:

• Ընդմիջում արեք, եթե սնվելու կամ խմելու ընթացքում հազում եք, խեղդվում կամ շունչը չի հերքում:

«Դիմեք բժշկին, եթե սնվելու, խմելու եւ կլման գործողությունները շարունակում են անհանգստացնել»,- հավելել է Կժդրյանը:

694