Մարմնամարզության միջազգային և Ճապոնիայի ֆեդերացիաները համատեղ որոշել են չեղյալ հայտարարել Տոկիոյում նախատեսված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը: Այն պետք է կայանար մայիսի 4-ին՝ օլիմպիական մրցասպարեզում: Մրցաշարը վարկանիշային բնույթի էր և, բացի այդ, պետք է փորձակվեին մասնագիտական-տեխնիկական գործիքներն ու սարքավորումները: Կազմակերպիչներն այնումենայնիվ կիրականացնեն նպատակը: Դարձյալ մայիսին, օլիմպիական մարզապալատում կանցկացվի Ճապոնիայի մարմնամարզության առաջնությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ համավարակի պատճառով Գերմանիայի Շտուտգարտ և Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքներում նախատեսված գավաթային փուլերը նույնպես չեղարկվել են:
Առայժմ հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող 98 մարմնամարզիկներից 86-ի անունները: Նրանց շարքում է մարզաձևի մեր առաջատար Արթուր Դավթյանը:
Նշենք, որ հայտնի են նաև կանանց մրցաշարի 98 ներկայացուցիչներից 84-ի անունները:
Աղբյուր՝ armnoc.am