Մարտի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Գ.Գ.-ին: Խուզարկությամբ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերել են քողարկված 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու թղթադրամ և թիթեղյա կլոր տարա, որում առկա է եղել 19,11 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

1386