Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրիում` իրենց բնակարանում դանակահարվել էին Անի թաղամասում գործող սրճարաններից մեկի սեփականատիրոջ որդին ու հարսը։ Նրանց տեղափոխել էին «Գյումրի» բժշկական կենտրոն:

Araratnews.am-ը կապ հաստատեց «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ` պարզելու համար ամուսինների առողջական վիճակը: 

«Իրենք այս պահին ռեանիմացիայում չեն, տեղափոխվել են պալատ»,- ասաց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Մարտիրոսյանը, տեղեկացնելով, որ դնակահարվածներն իրենց մոտ են տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի վնասվածքներով, երկուսն էլ` թափածակումով: Այս պահին վիճակը ստաբիլ է, ռեանիմացիայից տեղափոխվել են պալատ»:

 Վիրաբուժական բաժնի վարիչ Արմեն Նասիբյանն էլ տեղեկացրեց, որ հետվիրահատական վիճակը կայուն է. «Միջին ծանրության կայուն վիճակ է»:

Հայկ Մագոյան

1487