Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Կլինեմ անկեղծ եւ կխոստովանեմ, որ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա Սերխիոյի հետ։ Մենք ցանկանում ենք, որ նա մնա «Ռեալում»։ Նա միշտ կարեւոր խաղացող կլինի այս թիմի համար։ Ես մարզիչի պաշտոնում ցանկանում եմ նրան տեսնել այստեղ։ Սերխիոն կարող է խաղալ նաեւ մինչեւ 40 տարեկան։ Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Ռամոսի պայմանագիրը կավարտվի հունիսին։ Նա «Ռեալում» է 2005 թվականից։

 

Աղբյուր՝ sport.news.am

13 Մարտ, 2021 16:30
94
; ;