Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Aliq.ge լրատվամիջոցը:

Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին պատվաստանյութ:

Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ: Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները:

4795