Պեկինի բնակիչներին հունվարից ի վեր առաջին անգամ թույլատրվեց դրսում գտնվել առանց պաշտպանիչ դիմակի:

Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիոջները,  այս մասին հայտնել է  Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մայրաքաղաքի գրասենյակը:

 

«Միևնույն ժամանակ, երբ դուք կարճ հեռավորության վրա եք, գտնվում եք այն մարդկանց շրջանում, ովքեր ընկերներ  և հարազատներ չեն, դեռ պետք է դիմակ կրել։ Բացի դրանից, մարզադաշտերում և մարզադահլիճներում դիմակ կրելը ցանկալի է, եթե համաձայնեցվի հաստատության ղեկավարության հետ»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ ներկայում Պեկինի հիվանդանոցներում բուժում է ստանում ընդամենը 2 պացիենտ: Մայրաքաղաքի բոլոր շրջաններում նկատվում է համաճարակաբանական վտանգի արձագանքման իջեցված մակարդակ:

 

467