Արևածաղկի սերմերում հայտնաբերվել է կասկածելի զանգված

ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող Վ.Մ.-ին 2020թ. օգոստոսի 19-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Ա.-ի կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում հայտնաբերվել է արևածաղկի պարունակությամբ փաթեթում քողարկված, թմրամոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 8.53գր. զանգված:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
20 Օգոստոս, 2020 17:44
843