Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս շուրջ 31 հազար 220 քաղաքացու ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ 300 հազար դրամի չափով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ մանրամասնելով, որ տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 9 միլիարդ 365 միլիոն դրամ։

Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի բնակելի անշարժ գույք ունեցող 4600 արցախցու էլ տրամադրվել է  միանվագ՝ 250 հազար դրամ աջակցություն: Տրամադրված ֆինանսական աջակցությունն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 1 մլրդ 150 մլն դրամ։

Աջակցությունն ստացել են ինչպես Հայաստանում բնակվող արցախցիները, այնպես էլ Արցախ վերադարձածները՝ «Արցախփոստ»-ի միջոցով:

16 Մարտ, 2021 11:33
111
; ;