«Երկու ստենտ է տեղադրվել, որից մեկը` երեկ:Փառք Աստծո, վտանգն արդեն անցել է, հիմա իրեն լավ է զգում: Արդեն կյանքի վտանգ չի սպառնում»,- Аraratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ղևոնդյանի` Սպիտակցի Հայկոյի կինը` տիկին Կարինեն: 

«Բժիշկներն ամեն ինչ անում են: Հետագան` բուժումները ցույց կտան: Փառք Աստծո ամեն ինչ անցավ»,-ասաց Կարինեն: 

Երգչի կնոջից հետաքրքվեցինք, թե երբ դուրս կգրվի Հայկ Ղևոնդյանը, ինչին ի պատասխան Սպիտակցի Հայկոյի կինը հայտնեց, , որ դեռ երկու օր կմնա բժիշկների վերահսկողության տակ: «Ամեն ինչ կախված կլինի արյան անալիզի պատասխաններից: Եթե նորմալ լինի դուրս կգրվենք, հետո ստաբիլ բուժման ամար կգնանք-կգանք: Դուրս գրման մասին դեռ ոչ ոք ոչինչ չի ասել»,-հայտնեց երգչի կինը նշելոց, որ սրտի գլխավոր աորտան խցանվել էր. «Տանը ֆիլմ էինք նայում, հանկարծ իրեն վատ զգաց, սկսեց կրծքավանդակի շրջանում ծակոցներ ուներ, հետո սրտխառնոց ունեցավ: Էլ շտապօգնություն չկանչեցինք, որովհետև զգացինք, որ պիտի շտապ հասնենք հիվանդանոց: Մենք միասին ենք եկել, Հայկն ինքն է քշել մեքենան»,- մանրամասնեց տիկին Կարինեն:

Հիշեցնենք` օրեր առաջ տեղեկացրել էինք, որ երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն,  սրտի կաթված էր ստացել եւ շտապ տեղափոխվել էր հիվանդանոց:

 

 

2319