ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ երեկ խնջույք տեղի չի ունեցել․,եղել է պաշտոնական ընթրիք։

Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ նեշով, որ ոստիկանությունն է կոչ անում պահպանել պարետի որոշումը, ինչպես է ստացվել, որ ոստինակապետն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ խնջույք են արել ռեստորաններից մեկում, պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

 

«Նախ խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ, և նաև, ընդունելության ողջ ընթացքում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»,- ասել է Ջանոյանը։

Աղբյուրի այն հարցին,թե ինչու է ջնջվել լրագրողի տեսանյութը, Ջանոյանն ասել է, որ դա ոստիկանապետի անվտանգության աշխատակիցներին չի վերաբերում, այլ նշված հաստատության անվտանգության աշխատակիցներին։

1463