Դեղերի առաքման գործընթացը փոստային կապի միջոցով պարզեցվել է

Այսուհետ Հայփոստի միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիներն իրենց առաքանիները կստանան առանց ՀՀ մաքսային ծառայության կողմից բեռի պահման, եթե առաքանիում առկա դեղամիջոցը համապատասխանում է հետևյալ սահմանափակմանը.

 

🔹 քաղաքացին ներմուծում է տվյալ դեղամիջոցը առաջին անգամ (տարվա մեջ միայն մեկ անգամ) և դեղամիջոցը չի գերազանցում թվով 5 անվանում (յուրաքանչյուր անվանումից մինչև 3 տուփ/սպառողական փաթեթ)։

 

🔸Նախկինում դեղեր պարունակելու պատճառով ՀՀ մաքսային ծառայության կողմից պահված առաքանիների վերաբերյալ Մաքսային մարմինների և «Հայփոստ» ընկերության կողմից մշակվում է ընթացակարգ` դրանք քաղաքացիներին հանձնելու համար:

 

Ինչպես այս մասին տեղեկացնում է << Հայփոստ>>  ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, ընթացակարգի մասին ՀՀ ըքաղաքացիները կտեղեկացվեն վերջինի հաստատման պահից: 

 

135