ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել Արցախի և հայ ռազմագերիների վերաբերյալ՝ կրկին վերահաստատելով Արցախի խաղաղ բանակցային գործընթացի կարևորությունը:

Եկեղեցիների ազգային խորհուրդը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին: Ավելի քան 50 հազար քաղաքացի բռնի տեղահան է արվել իրենց տներից Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:

Եկեղեցիների ազգային խորհուրդը դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ ակտիվ բանակցություններ սկսել՝ անվտանգ վերադարձնելու հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, որոնք պահվում են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունը խախտելով:

ԵԱԽ-ը նաև ԱՄՆ-ում քաղաքական ու հոգևոր բոլոր գործիչներին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խորհուրդը ողջունել է 101 կոնգրեսականների ստորագրած՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենին և ԱՄՆ պաշտպանության  նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակը` նշելով Հայաստանում և Արցախում շարունակվող մարդասիրական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլերի կարևորությունը:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1121