Այդ ամենն ապատեղեկատվություն է: Նման բան չկա: Araratnews.am-ին ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նախագահ Հարությունյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հանդիպմանը: 

Հիշեցնենք՝ այսօր լուրեր են հրապարակվել, թե Արցախի նախագահը գաղտնի հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ: 

Վահրամ Պողոսյանը հրապարակումը համարեց հերյուրանք, հիշեցրեց՝ թեմային անդրադարձել են երեկ: «Ոչ մի հանդիպում չի եղել: Այդ լուրերն իրական չեն»,- ասաց նախագահի խոսնակը:

Սոնա Դավթյան

1004